00:00:00

Կազմակերպվում է ստորագրահավաք՝ Անահիտ Ավանեսյանի հրամանի ուժը կորցրած ճանաչելու պահանջով

14:59, 29 սեպտեմբեր 2021 Հասարակություն

«Ազատ կամք» նախաձեռնությունը կազմակերպում է ստորագրահավաք՝ կցված հանրագրի կապակցությամբ: Նախաձեռնության հիմնադիր Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ստորագրահավաքը սկսում են այսօրվանից և ավարտելու են 2021թ. հոկտեմբերի 7-ին: «Այն հայրենակիցները, որոնք պատրաստակամ են օժանդակել ստորագրահավաքի կազմակերպմանը, կխնդրենք կապ հաստատել մեզ հետ (010 440333, [email protected]): . Հանրագրին միանալու համար կարող եք կցված հանրագրի տեքստը տպել, ստորագրել, լրացնելով անհրաժեշտ տվյալները և փոխանցել մեզ հետևյալ երեք եղանակներից մեկով՝ (1) ֆեյսբուքի միջոցով , (2) [email protected]   էլեկտրոնային հասցեով, կամ (3) առձեռն ք.Երևան, Արշակունյաց 17 հասցեով (010 440333): Եթե խմբով եք ստորագրելու, ապա ստորագրեք և լրացրեք կցված երկրորդ փաստաթուղթը «ՄԻԱՆՈՒՄ ԵՆՔ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳՐԻՆ» անվանումով: . Այստեղ կցում ենք նաև «Ազատ կամք» նախաձեռնության գործողությունների պլանը: .Տեղեկացնում ենք, որ նախապատրաստվում է՝ 1. Հանրագրի ստորագրություններ - Ստորագրահավաք 28.09.2021թ.-07.10.2021 2. Փաստաբանական խմբերի ձևավորում Հայաստանում - Խմբերը ձևավորվում են և համալրվում: Տվյալները կհրապարակվեն 01.10.2021թ. 3. Հայցադիմումի հանձնում վարչական դատարանին - Վիճարկվում է ԱՆ 20.08.21թ. թիվ 65-Ն հրամանը: Հայցը կհանձնվի դատարան 01.10.2021թ. 4. Փաստերի և այլ տեղեկությունների հավաքագրում - Փաստահավաք խումբը կատարում է հարցումներ և հավաքում տվյալներ 5. Հանրային իրազեկում - Հանրությանը մշտապես կտրամադրվեն տեղեկություններ 6. Հանրագրի ներկայացում վարչապետին՝ հանրահավաքի միջոցով - Հանրահավաքը նախնական կկազմակերպվի 07.10.2021թ. Հիշեցնում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը դեմ է պատվաստման պարտադրանքին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր