00:00:00

Արմեն Գևորգյանին Ստրասբուրգ մեկնելու թույլտվություն տալը մերժելու ակտը բողոքարկվել է Վերաքննիչում. Էրիկ Ալեքսանյան

17:33, 28 սեպտեմբեր 2021 Իրավական

Մամուլում շարունակվում են տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ ես հրաժարվել եմ Արմեն Գևորգյանի շահերը պաշտպանել, որոնք իրականությանն առհասարակ չեն համապատասխանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մի փոքր պարզաբանում մտցնեմ. Նախ օրենքի ուժով պաշտպանն իրավունք չունի հրաժարվել իր պաշտպանի շահերի պաշտպանությունից: Բացի այդ,  ես դատական նիստի ժամանակ հայտարարել եմ, որ հնարավոր չեմ համարում Արմեն Գևորգյանի շահերը պաշտպանել բացառապես դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատավարությանն, ինչը նշանակում է, որ թե «Սիլվայի» և թե կարճված «մարտի 1» գործով վերադաս ատյաններում շարունակում եմ պաշտպանել Արմեն Գևորգյանի իրավունքներն ու օրինական շահերը։ Ի դեպ դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Արմեն Գևորգյանին Ստրասբուրգ մեկնելու թույլտվություն տալը մերժելու մասին կայացրած դատական ակտն իմ կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան։ Խնդրում եմ լրագրող գործընկերներին նյութ գրելիս ճիշտ ձևակերպումներ տալ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր