00:00:00

Սպանդարյանի մոտակայքում քարկոծել են բեռնատար գնացքը

19:05, 28 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Սեպտեմբերի 27-ին, ժամը 20:30-ին, Սպանդարյան-9-րդ կիլոմետր հատվածում, անհայտ անձինք կամրջից քարեր են նետել այդ հատվածով անցնող բեռնատար գնացքի վրա: Սա երթուղու այս հատվածում անօրինական գործողությունների առաջին նման դեպքը չէ: Դեպքի մասին տեղյակ է պահվել Մասիս քաղաքի ոստիկանության տարածքային բաժինը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիներին կոչ է անում պատասխանատվությամբ վերաբերվել երկաթուղային ենթակառուցվածքին և շարժակազմին, չառաջացնել վթարներ և պահպանել երկաթուղու անվտանգության կանոնները: Ընկերությունը հիշեցնում է նաև գույքը վնասելու և երթևեկության անվտանգությանը սպառնալիք ստեղծելու համար պատասխանատվության մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր