00:00:00

ՄԱԿ-ը կշարունակի աջակցություն ցուցաբերել Արցախից տեղահանված անձանց

21:56, 27 սեպտեմբեր 2021 Հասարակություն

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, ողջ հայ ժողովրդի հետ միասին, ոգեկոչում է բոլոր նրանց, ովքեր զոհվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, և իր անկեղծ ցավակցությունն է հայտնում բոլոր ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հայտարարության մեջ նաեւ ասվում է. «ՄԱԿ-ի Միչգերատեսչական արձագանքման պլանի միջոցով և մեր գործընկերների հետ միասին՝ մենք կշարունակենք մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց և տուժած համայնքներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր