00:00:00

Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը․ դեսպանություն

18:07, 27 սեպտեմբեր 2021 Հասարակություն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․ «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսօր առավոտյան ժամը 11։00-ին մեկ րոպե լռությամբ հարգեց նախորդ տարվա արյունալի հակամարտության նահատակների հիշատակը։ Մենք մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին։
Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր