00:00:00

Մեքենայի ուղղությամբ կրակած վարորդը ներկայացել է ոստիկանություն

22:19, 25 սեպտեմբեր 2021 Իրավական

Հուլիսի 19-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Լեքսուս» ավտոմեքենայի վարորդը ատրճանակից կրակոց էր արձակել «Օպել» ավտոմեքենայի ուղղությամբ և վնասել այն: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Սեպտեմբերի 24-ին քրեական գործի վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել «Լեքսուսի» 49-ամյա վարորդը: Նա նաև ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը: Տղամարդը կալանավորվել է: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր