00:00:00

Եղանակը կցրտի. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

23:08, 25 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 25-ի ցերեկը, 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը լույս 27-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով: Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից  հայտնում են, որ Երեւանում օրվա երկորդ կեսին սպասվում  է անձրեւ եւ ամպրոպ, քամու ուժգնությունը կուժեղանա՝ հասնելով 15-20 մ/վ-ի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +21+23։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +10+15, Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +10+15, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +18+21, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +10+15, Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +13+18, Տավուշում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +16+21, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +10+15, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19+22, Արարատում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+23, Արմավիրում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+23, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +10+15, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+23, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +30+35, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +14+18, Արցախում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +19+24։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր