00:00:00

Հոնկոնգում ընդդիմադիր կազմակերպությունը հայտարարել է ինքնալուծարման մասին

22:21, 25 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Հոնկոնգում «Հանուն Չինաստանում հայրենասիրական դեմոկրատական ​​շարժման դաշինքը» հայտարարել է ինքնալուծարման մասին, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալներով՝ դաշինքի անդամների մեծ մասը կազմակերպության գոյության դադարեցման մասին կամավոր եւ համակարգված որոշում է կայացրել դրա նիստի ժամանակ: Ավելի վաղ Հոնկոնգի իշխանությունները տարբեր ժամկետներով ազատազրկման էին դատապարտել ինը ակտիվիստի, որոնց գործունեությունը սպառնալիք էր ներկայացնում ՉԺՀ-ի ազգային անվտանգության համար: Մեղադրյալների թվում էին ընդդիմության ներկայացուցիչներ եւ նախկին քաղաքական գործիչներ: Դաշինքի անդամների ձերբակալությունները կապված են կազմակերպության՝ իրավապահ մարմինների հետ համագործակցությունից եւ դրա գործունեության մասին տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելու հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր