00:00:00

Սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

16:59, 24 սեպտեմբեր 2021 Իրավական

Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, Աշտարակի բաժնի քրեական հետախույզների և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների հետ համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելով, Աշտարակ քաղաքում հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի Շերամի փողոցի 39-ամյա մի բնակչի։ Նա սեպտեմբերի 9-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք։ 39-ամյա տղամարդը ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր