00:00:00

Մայր Աթոռը համերգին մասնակցելու հրավերը ուշ է ստացել, արարողակարգային բաժնի զանգերն էլ անպատասխան են մնացել. Hraparak.am

03:29, 24 սեպտեմբեր 2021 Քաղաքականություն

Սեպտեմբերի 21-ին, Անկախության 30-ամյակի առիթով Հանրապետության հրապարակում կայացած տոնական համերգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի  բացակայության տարատեսակ վերաբերյալ Hraparak.am-ը  պարզաբանումների համար դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարողակարգային և արտաքին հարաբերություների բաժնի տնօրեն՝ Գերաշնորհ  Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին: Վերջինը հայտնել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունով ուշ ստացված հրավերից հետո փորձ է արվել կառավարության աշխատակազմից տեղեկանալ նախատեսված տոնական համերգի ծրագրի և արարողակարգային բնույթի այլ հարցերի մասին և այս պարագայում անգամ Մայր Աթոռի արարողակարգային ծառայության զանգերն ու հաղորդագրությունները մնացել են անպատասխան: - Սրբազան հայր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնական համերգին մասնակցելու հրավեր ստացել է, բայցևայնպես չի մասնակցել: Ի՞նչն է պատճառը: - Նախ և առաջ կուզենք արձանագրել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը որևէ միջոցառման կարող է մասնակցել՝ ելնելով տվյալ միջոցառման բնույթից, ծրագրային ուղղվածությունից և արարողակարգային կազմակերպվածությունից։ Իհարկե, Անկախության տոնը պետք է նշվեր, դրանում կասկած չկա, բայց անհրաժեշտ էր նշման եղանակներն ու ընդգրկումը համադրել նաև հանրային տրամադրությունների հետ։ Տեսանելի էր, թե ինչպիսի խիստ հուզականությամբ ընդունվեց այդ համերգի կազմակերպումը: Կազմակերպչական աշխատանքներն ուղեկցվեցին զոհված զինվորների ծնողների և հարազատների հայտարարություններով, հանրային քննարկումներով, ընդվզման ցույցերով և ցուցարարների ձերբակալություններով։ Նման անհամերաշխության պայմաններում, երբ նաև աղետալի պատերազմի տարելիցը չբոլորած՝ մեր ժողովուրդը գտնվում է սգի ու վշտի մեջ, անընկալելի էր տոնական համերգի՝ որպես գլխավոր միջոցառման իրողությունը, որ պիտի բաժանարար նոր սեպ խրեր առանց այն էլ վիրավոր ներհասարակական փոխհարաբերություններում։ Երկրորդ՝ աննախընթաց և առնվազն տարօրինակ է, որ իշխանությունների կողմից որևէ ձևով Եկեղեցին ներգրավված չի եղել Անկախության նշման միջոցառումների կազմակերպմանը: Մայր Աթոռին հասանելի չեն եղել անգամ տարրական տեղեկություններ: Նորին Սրբության անունով ուշ ստացված հրավերից հետո փորձ է արվել կառավարության աշխատակազմից տեղեկանալ նախատեսված տոնական համերգի ծրագրի և արարողակարգային բնույթի այլ հարցերի մասին և այս պարագայում անգամ Մայր Աթոռի արարողակարգային ծառայության զանգերն ու հաղորդագրությունները մնացել են անպատասխան: Այսուհանդերձ, Մայր Աթոռն առաքեց իր երկու ներկայացուցիչների։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր