00:00:00

Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի

16:48, 21 սեպտեմբեր 2021 Իրավական

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը դատի է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին: Այս մասին գրում է 1Lurer.am-ը։ Պատգամավորը պահանջում է հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները: Հայցի պատճառը Խաչատուր Սուքիասյանի՝ խորհրդարանում արած այն հայտարարությունն է, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, 100 մլն դոլար կարողություն ունի: Արմեն Գևորգյանը, հիշեցնենք, մեղադրվում է գործարար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու, նաև հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր