00:00:00

Խաչատուր Սուքիասյանի եղբորը կալանքը 2 ամսով երկարաձգվել է

16:56, 17 սեպտեմբեր 2021 Իրավական

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի կալանավորվախծ եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը շարունակում է մնալ քաղաքացիական հիվանդանոցում։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։ Նրան հիշեցնենք, հիվանդանոց էին տեղափոխել կալանավորումից հետո։ Փաստաբանի խոսքով՝ Սուքիասյանը առողջական խնդիրներ ունի։ «Դեռ ՔԿ չի տեղափոխվել, բուժումներ է ստանում, այդ իսկ պատճառով հիվանդանոցում է գտնվում»,- ասաց փաստաբանը։ Ըստ նրա իր պաշտպանյալը բուժումներ  է ստանում։ «Որոշակիորեն դեռևս լուրջ առողջական խնդիրներ ունի, մի մասը ընթացիկ բուժում են, մյուս մասը՝ նոր են պատրաստվում բուժել։ Ամեն դեպքում հիվանդանոցում գտնվելը միանշանակ ճիշտ է»,- նշեց Գոռ Միքայելյանը։ Միաժամանակ փաստաբանը տեղեկացրեց, որ դատարանը Ռոբերտ Սուքիասյանի կալանավորումը երկու ամսով երկարաձգելու որոշում է կայացրել։ Հարցին, թե ինչո՞վ եք պայմամավորում կալանքի ժամկետի երկարաձգումը, փաստաբանը պատասխանեց, թե առաջին հերթին դատավորի անձով, ապա պարզաբանեց․ «Դատավորը եղել է Վաչե Մարգարյանը, ով հայտնի է նախաքննության մարմիններին ներկայացրած միջնորդությունը դակելու հեղինակությամբ»։ Միքայելյանն ասաց, որ որոշումը բողոքարկել են, դեռեւս նիստի նշանակման օր չկա։ Հիշեցնենք, որ  այս տարվա հուլիսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Երևանի Ամիրյան փողոցում։ Հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։  Կրակողը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանն էր։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր