00:00:00

Թալինի ոստիկանները Երևան-Գյումրի ճանապարհին՝ դաշտամիջյան հատվածում կրակոցներ արձակողին հրավիրել են ոստիկանություն

14:01, 17 սեպտեմբեր 2021 Իրավական

Քիչ առաջ ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները ոստիկանության Թալինի բաժին են հրավիրել Թալին քաղաքի բնակիչ Ենոք Սարգսյանին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ,  Թալինի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Թալինի վարչական տարածքում՝ դաշտամիջյան հատվածում, կրակոցներ են հնչել։ Նշված վայր ժամանած ոստիկանները ճանապարհից բավականին հեռավորության վրա նկատել են այդ քաղաքացուն, ով եղել է որսորդական հրացանով, ապա նրան հրավիրել են ոստիկանություն։ Տեղում պարզվել է նրա ինքնությունը, ինչպես նաև հրացանը եղել է Ե. Սարգսյանի անվամբ՝ օրինական, սակայն նա հետաքրքրությունից դրդված կրակոցներ է արձակել։ Փաստի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր