00:00:00

Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում. 36-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված. Shamshyan.com

23:59, 16 սեպտեմբեր 2021 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ սեպտեմբերի 16-ին,  ողբերգական դեպք է  տեղի ունեցել Երևանում: Նուբարաշեն  վարչական շրջանում գործող Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ 7-րդ բաժանմունքի զուգարանի պատուհանի ճաղերից կախված դի կա: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը  Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Սուրեն Ք.-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել նշված կենտրոնի 7-րդ բաժանմունքի զուգարանի ճաղավանդակից պարանով կախվելու միջոցով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր