00:00:00

Դանակահարություն Ազատության պողոտայի ռեստորաններից մեկում

00:42, 17 սեպտեմբեր 2021 Տեսանյութեր

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ Ազատության պողոտայի ռեստորաններից մեկում դանակահարություն է եղել։ Քիչ անց հիվանդանոցից են հայտնել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ։ Ոստիկանությունից  հայտնում են, որ բաժնի օպերատիվ խմբի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և կասկածանքով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 48-ամյա տղամարդու: Նա խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ ծալովի դանակով հարվածներ է հասցրել 32-ամյա տղամարդուն՝ պատճառելով վնասվածքներ: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: 48-ամյա տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:   https://www.youtube.com/watch?v=So7VP5e5hO8

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր