00:00:00

Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի մասին Միխայիլ Լեոնտեւի խոսքերը

18:57, 08 մայիս 2018 Աշխարհ

Կրեմլը գտնում է, որ պետք չէ ուշադրություն դարձնել Հայաստանի մասին «Ռոսնեֆտ»-ի փոխնախագահ Միխայիլ Լեոնտեւի՝ անբարյացակամ խոսքերին, դրանք ոչ մի ընդհանրություն չունեն Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Առաջինը՝ այդ խոսքերը չունեն եւ չեն կարող որեւէ ընդհանրություն ունենալ Հայաստանի հանդեպ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ, ինչպես նաեւ նրանք չունեն եւ չեն կարող որեւէ ընդհանրություն ունենալ այն ջերմ բարեկամական  զգացմունքների հետ եւ այն եղբայրության, որը պատմականորեն  ռուսները ունեն հայ ժողովրդի նկատմամբ: Այդ պատճառով, երեւի թե, դրանք անհաջող խոսքեր են եղել, որոնց ուշադրություն դարձնել պետք չէ», - ասել է Կրեմլի խոսնակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր