00:00:00

Ապօրինի որսագողություն Տաշիր-Բլագոդարնոյե ճանապարհին. հայտնաբերվել է 63 որսած լոր

13:22, 11 սեպտեմբեր 2021 Իրավական

Սեպտեմբերի 11-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Տաշիրի բաժին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Բլագոդարնոյե ճանապարհի 5-րդ կիլոմետրին ապօրինի որս են անում: Դեպքի վայր մեկնած ոստիկանները նշված ճանապարհահատվածում հայտնաբերել և, «ՈւԱԶ-31512» ավտոմեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել 27 և 59 տարեկան երկու տղամարդկանց։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է թռչուն որսալու համար նախատեսված ցանց և 63 որսած լոր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր