00:00:00

Ավտոմեքենա չունեմ, կնոջս եղբոր մեքենան եմ վարում. Սասուն Խաչատրյան

23:49, 10 սեպտեմբեր 2021 Տեսանյութեր

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ իր բնակարանը հիպոթեքային վարկով է գնել, ինչն արձանագրված է նաեւ իր հայտարարագրում։ «Բնակարանը ձեռք եմ բերել պետական ծրագրի շրջանակներում՝ ԵՊՀ շրջանավարտներ հ/կ-ից, իրականում տարբերությունը շատ մեծ չէ շուկայական արժեքի հետ։ Որքանով ինձ հայտնի է՝ այդ բնակարանների շուկայական արժեքի 1 քմ-ն մոտավորապես 800 դոլար է, մենք ձեռք ենք բերել մոտավորապես 600 դոլարով, սա էլ այդ պետական ծրագրի առավելությունն էր։ Ընդ որում, դա կատարվել է  վարկային միջոցներով»,- նշեց Սասուն Խաչատրյանը։ Սասուն Խաչատրյանն ասել է նաեւ, որ սեփական մեքենա չունի, իսկ վերջին տարիներին կնոջ եղբորը պատկանող ավտոմեքենայից է օգտվել, քանի որ վերջինը մի քանի ավտոմեքենա ունի: «Բավականին ապահովված տղա է։ Ես շատ քիչ եմ մեքենա վարում, քանի որ ունեմ ծառայողական ավտոմեքենա, առավոտից մինչև ուշ գիշեր հիմնականում աշխատավայրում եմ, եթե ավտոմեքենա վարելու անհրաժեշտություն է լինում, խնդրում եմ, տրամադրում է, և ես վարում եմ և փորձում եմ չխախտել կանոնները։ Եթե չեմ սխալվում,  2011-2012 թվականների մեքենա է, այն շահագործում եմ 2019 թվականից, ավտոմեքենայի շուկայական արժեքը, եթե չեմ սխալվում, մոտավորապես 10 մլն դրամ է։ Մեքենան մշտապես իմ տրամադրության տակ չի լինում, բայց հաճախ, երբ ես արձակուրդում եմ, կամ տեղ պետք է գնամ, այն լինում է իմ տրամադրության տակ, որովհետև ինչպես նշեցի՝ աներորդիս ունի մի քանի ավտոմեքենա և խնդիր չունի»,- նշել է Խաչատրյանը:   https://www.youtube.com/watch?v=qg44OmCYWKc

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր