00:00:00

Լիսաբոնում դանակահարել են «Եվրատեսիլը» լուսաբանելու ժամանած լրագրողին

16:42, 08 մայիս 2018 Աշխարհ

Լիսաբոնում կողոպտման ժամանակ դանակահարել են հույն լրագրողին, որը ժամանել Էր լուսաբանելու «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Այդ մասին հայտնել Է Antenna հեռուստաալիքը: Արտակարգ պատահարը տեղի Է ունեցել մայիսի 7-ի առավոտյան: Անծանոթը մոտեցել Է նրան, դանակով հարվածել եւ կողոպտել, նշել Է հեռուստաալիքը: Ըստ որում Լիսաբոնում ուժեղացված են անվտանգության միջոցները, եւ «գործնականում ամեն անկյունում» ոստիկաններ են կանգնած: Լրագրողը հոսպիտալացվել Է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, ասված Է հաղորդագրության մեջ: Հեռուստաալիքը հավելել Է, որ լրագրողը գլխավորում Է մրցույթում հույն երկրպագուների Eurofans խումբը: Star հեռուստաալիքը նշում Է, որ երիտասարդն իր հետ ունեցել Է բավականին մեծ գումար՝ 4 հազար եվրո, որը նախատեսված Էր կիսաեզրափակիչի տոմսեր գնելու համար: Կողոպտիչը հարձակվելուց հետո փախել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր