00:00:00

Վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված ուղևորը մահացել է

13:40, 09 սեպտեմբեր 2021 Իրավական

Սեպտեմբերի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհից Զառիթափ բնակավայր տանող ճանապարհին «ՈւԱԶ-452» ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը և 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Uեպտեմբերի 8-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից հայտնել են, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված «ՈւԱԶ-452»-ի ուղևորը՝ 40-ամյա Վահե Բաբայանը, մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր