00:00:00

Հայտնի է, թե որ դատավորը կքննի Սերժ Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ՝ Սուքիասյանի

13:42, 08 սեպտեմբեր 2021 Իրավական

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայցադիմումը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը։ Սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի։ Դիմումը մուտքագրվել է դատարան Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով։ Բացի այդ, Սուքիասյանից, որպես վնասի փոխհատուցում, պահանջում են մեկ միլիոն դրամ, որը պետք է ամբողջությամբ վճարվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։ Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր