00:00:00

Ինչպե՞ս է ՔԿՀ-ում ապահովելու Չարչյանի բուժօգնությունը․ ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել ԱՆ-ից

15:36, 07 սեպտեմբեր 2021 Իրավական

Արմեն Չարչյանի երկրորդ կալանավորումից հետո Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, մի քանի անգամ այցելել են ինչպես հիվանդանոց, այնպես էլ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Առանձնազրույցի եւ բժշկական փաստաթղթերի հիման վրա Պաշտպանի աշխատակազմն առաջարկել է նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Դրանից հետո եւս մեկ այց է իրականացվել Արմեն Չարչյանին, ուսումնասիրվել են բժշկական փաստաթղթերը: Օրենքի պահանջի համաձայն՝ պարզաբանումներ են պահանջվել արդարադատության նախարարությունից կապված այն հարցի հետ, թե ինչպես է ապահովելու Արմեն Չարչյանի բժշկական օգնությունը ՔԿՀ-ում: Բացի դրանից՝ Պաշտպանի աջակցությամբ լուծվել է նաև հանձնուքների հարցում առաջացած խնդիրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր