00:00:00

Պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասով հարուցվեց քրեական գործ․ ով է անցնում քրգործով

15:23, 07 սեպտեմբեր 2021 Իրավական

Ազգային ժողովում օգոստոսի 25-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին։ Այս մասին Irakanum.am-ի հարցին ի պատասխան ասացին Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից։ Միաժամանակ ՀՔԾ-ից հայտնեցին, որ  ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Նշենք,  որ տեղեկությունների համաձայն Գեղամ Մանուկյանին հարվածել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր