00:00:00

Ներկայանալով զինծառայողի հարազատ, գումար է խնդրել՝ խոստանալով կարճ ժամանակում վերադարձնել

23:49, 06 սեպտեմբեր 2021 Իրավական

Սեպտեմբերի 4-ի երեկոյան ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները տեղեկություն  ստացան, որ խարդախության և հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելու մեղադրանքով հետախուզվող 31-ամյա տղամարդը Երևանի Ամիրյան փողոցում է։  Նա րոպեներ անց հայտնաբերվեց  ու բերման ենթարկվեց ՔՈ գլխավոր վարչություն։  Այս մասին  հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ 31-ամյա տղամարդը զանգել էր Հայաստանի և Արցախի մի շարք քաղաքացիների և, ներկայանալով ժամկետային զինծառայողի հարազատ, գումար էր խնդրել՝ խոստանալով կարճ ժամանակում վերադարձնել։ Այնուհետև, խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, տիրացել էր գումարներին։ 31-ամյա տղամարդը կալանավորվել է։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր