00:00:00

ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն Սասուն Միքայելյանին կփոխհատուցի 9 հազար եվրո

18:58, 31 օգոստոս 2021 Իրավական

Հայաստանի կառավարությունը   Սասուն Միքայելյանին  պետք է   վճարի 9000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 3800 եվրո՝   ծախսերի դիմաց։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր՝ օգոստոսի 31-ին, հրապարակել է  Սասուն Միքայելյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված հայցով  որոշումը, որն առնչվում է 2008թ դեպքերից հետո նրա դեմ հարուցված քրեական գործին։ Դատարանը համարել է, որ խախտվել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածը (Հավաքների և միավորման ազատություն)։ Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո դատապարտվել էր  8 տարվա ազատազրկման  եւ 3 տարուց ավելի անցկացրել  բանտում։  Նա համաներմամբ ազատ է արձակվել է  2011-ի մայիսին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր