00:00:00

Ադրբեջանական ՊՆ հերքումից հետո լրացուցիչ տեսանյութ-ապացույց եմ հրապարակում․Արման Թաթոյան (տեսանյութ)

14:39, 31 օգոստոս 2021 Տեսանյութեր

Վերահաստատում եմ երեկվա իմ հայտարարությունը, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից, դիտավորյալ հրդեհներ են գցում: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հերքելով իմ հրապարակած անհերքելի փաստերը: Այս բոլոր փաստերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազ են փոխանցել գյուղերի բնակիչները: Մենք դա հիմնավոր ստուգել ենք մի քանի աղբյուրից, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցներով: Երեկ մենք որոշեցինք հրապարակել ոչ բոլորը, բայց այսօրվա ադրբեջանական ՊՆ հերքումից հետո լրացուցիչ տեսանյութ-ապացույց եմ հրապարակում, որ հենց Կութ գյուղից է արված երեկ՝ ժամը 22:30-ի սահմաներում: Այնպես որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը նպատակ ունի կոծկելու իրենց հանցավոր արարքները ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ, այն էլ ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ նրանց զինված ուժերը պետք է բացառեն ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները: Բոլորը պետք է միշտ նկատի ունենան, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում է միայն հիմնավոր փաստեր ու կան ավելին, քան հրապարակված է: Դրանք բոլորը արձանագրվում և ուղարկվում են միջազգային կազմակերպություններին: Արման Թաթոյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան https://www.youtube.com/watch?v=NPuI9mzEYpk

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր