00:00:00

Կապան-Գորիս ճանապարհի բացման շուրջ բանակցություններն այսօր ավարտվել են, ճանապարհը շարունակում է փակ մնալ. Փարսյան

00:00, 27 օգոստոս 2021

Կապան-Գորիս ավտոճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից փակ հատվածները բացելու շուրջ եռակողմ բանակցություններն այսօր ավարտվել են, ճանապարները շարունակում են փակ մնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը: Թե որքան է հավանականությունը, որ բանակցություններն արդյունք կտան, և կհաջողվի բացել ադրբեջանցիների կողմից փակված կենսական նշանակության ավտոճանապարհները, Փարսյանը չմեկնաբանեց: Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են և աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ: Ավելի ուշ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր