00:00:00

Հաստատվել է, որ նա ԱԱԾ գործակալ է, նաև չի հերքվել նրա թուրքական գործակալ լինելը. Ավետիք Իշխանյան

02:33, 20 օգոստոս 2021 Քաղաքականություն

Ավետիք Իշխանյանը գրում է. «ՀՈՒՅԺ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Պատերազմում պարտված, բայց դեռևս վտանգված երկրում նշանակվում է արտաքին գործերի նախարար։ Մարդ, ով մինչ իշխանության գալն աչքի է ընկել միայն ու միայն որպես հակառուսական ակտիվիստ։ Հետագայում հաստատվել է, որ նա ԱԱԾ գործակալ է, նաև չի հերքվել նրա թուրքական գործակալ լինելը։ Պարտության օրը զայրացած բազմությունը նրա նկատմամբ բռնություն էր կիրառել, իսկ նա «հպարտությամբ» իր տառապած դեմքի լուսանկարը հրապարակել էր։ Եվ Հայաստանի համար այս ծանր օրերին , այս նորանշանակ արտգործնախարարը պետք է «լուրջ» բանակցություններ վարի։ Պատկերացնում եմ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմքի արհամարհական, տհաճ և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի, նույնպես արհամարհական, բայց դեմքի հաճելի արտահայտությունները ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպելիս։ Հ․Գ․Նորանշանակ նախարարը չի ծառայել բանակում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր