00:00:00

Ադրբեջանական հանցագործն ավելի է լկտիացել. Արսեն Բաբայան

23:48, 17 օգոստոս 2021 Քաղաքականություն

Ադրբեջանական Հանրապետության նախագահ Ալիևն այսօր Քարվաճառում խոսել է ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները Հայաստանի տարածքում լինելու մասին։ Մարդկության դեմ ամենածանր հանվանքներ կատարած Ալիևը հայտարարել է, թե՝ «Այս սահմանը հայերի վերահսկողություն տակ էր 30 տարի։ Այն բանից հետո, երբ մայիսին ձյունը հալվեց, մենք մոտեցանք մեր սահմաններին ու զբաղեցրինք մեր դիրքերը՝ հաստատվեցինք Զանգեզուրում ու այնտեղ ամրացանք»։ Այս մասին տելեգրամի ալիքում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը․ «Ադրբեջանական հանցագործն ավելի է լկտիացել և հայտարարել է, թե՝ «Դա մեր հողն է։ Հայաստանի կողմից հնչեցված արտահայտությունները լիովին անհիմն են։ Մենք մեր հողում ենք, Սև լիճը մերն է, մյուս տարածքները ևս մերն են։ Մենք վերադարձել ենք։ Եթե սահմանն անցնում է այն տեղով, որի մասին հայերը խոսում են, ապա ինչո՞ւ այնտեղ չեն մնացել։ Երբ մենք եկանք ու մնացինք, նրանք հայտարարեցին, որ սխալ տեղում ենք։ Մենք այնտեղ ենք կանգնած, որտեղ պետք է և եթե ցանկանանք, ապա կկանգնենք այնտեղ, որտեղ նպատակահարմար գտնենք»։ Համադրելով ադրբեջանական գլխվոր հանցագործի հայտարարությունները վերջին օրերին մեր զոհերի դեպքերի հետ ակնհայտ է դառնում, որ անհրաժեշտություն կա լուրջ գործուն քայլեր ձեռնարկելու։ Այս առումով համարում եմ տեղին, և ամբողջությամբ համաձայն եմ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից ԱԺ ելույթով տրված բոլոր գնահատականների հետ և ողջունում եմ այս կարևորագույն թեմայով խորհրդարանական լսումների նախաձեռնությունը։ Այո, ադրբեջանական կողմի արարքներն ունեն հանցավոր բնույթ, ունեն մարդկանց կյանքից զրկելու դիտավորություն, ամբողջությամբ խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր