00:00:00

Պետք է ՀԱՊԿ-ին դիմելու փոխարեն գործի դնել Սարգսյան-Մեդվեդեւ արձանագրությունից բխող դրույթները. Շարմազանով

23:29, 13 օգոստոս 2021 Քաղաքականություն

«Պետք է ոչ այնքան դիմել ՀԱՊԿ-ին՝ մոնիտորինգի ենթարկելու հայ-ադրբեջանական սահմանի հրադադարի ռեժիմը, այլ գործի դնել Սարգսյան-Մեդվեդեւ արձանագրությունից բխող դրույթները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով: Անտեղյակներին ասեմ,որ 2010-ի օգոստոսի 20-ին ՀՀ եւ ՌԴ նախագահների միջեւ կնքված հայ-ռուսական արձանագրության համաձայն ՝ ոչ միայն մինչեւ 2044թ. երկարաձգվում էր ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում,այլ նախ եւ առաջ ռուսական զինված ուժերն իրավունք են ստանում ոչ թե միայն պաշտպանելու նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանները/հայ-թուրքական սահման/,այլ իրավունք են ստանում պաշտպանելու նաեւ Հայաստանի սահմաններն ամբողջությամբ ու այդ թվում հայ-ադրբեջանական սահմանը։ Այս հայանպաստ փաստաթուղթը «նախկին» իշխանություններիս հերթական դրական ժառանգությունն է,որից կապիտուլյացիայի խորհրդանիշ համարվող «մուրճով» իշխանությունը չի ցանկանում օգտվել։ Թե ինչու՞…հետեւությունները թողնում եմ ձեզ»,- գրել է Շարմազանովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր