00:00:00

«Հանուն հանրապետության» կուսակցությունը արտահերթ համագումար է անում

18:09, 13 օգոստոս 2021 Քաղաքականություն

«Հանուն հանրապետության» կուսակցության հայտարարությունը․ Սույն թվականի օգոստոսի 14-ին տեղի կունենա կուսակցության արտահերթ համագումարը, որի ժամանակ քննարկումների առանցքում են լինելու սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցության առաքելությունը, առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցության հարցը, ինչպես նաև ներկուսակցական հարցեր։ Արտահերթ համագումարի նպատակներից է նաև կուսակցության անցած 11 ամիսների գործունեության ամփոփումը։ Արտահերթ համագումարի ընթացքում կհաստատվի կուսակցության բնականոն գործունեության համար անհրաժեշտ կանոնադրական փոփոխությունների նախագիծը, համագումարը կընտրի նոր ղեկավար մարմին։ Հավարտ համագումարի ԶԼՄ-ներին կներկայացվի համագումարի ընդունած որոշումների մասին ամփոփ հաղորդագրություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր