00:00:00

Թուրքիայում ուժեղ ջրհեղեղներ են, կան փլուզումներ (տեսանյութ)

23:33, 11 օգոստոս 2021 Տեսանյութեր

Անկարայի մոտակայքում գտնվող Կաստամոնու քաղաքում ուժեղագույն ջրհեղեղ է, որը պայմանավորված է չդադարող տեղատարափ անձրեւներով: Այս մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները: Թուրքիայում ուժեղ ջրհեղեղներ են սկսվել, մեկ մարդ անհետ կորել է, 13-ը՝ վիրավորվել: Բարտինում հեղեղվել են մեծ թվով տներ և ձեռնարկություններ։ Ամենամեծ ավերածությունները հասցվել են Ուլուսի շրջանում։ Մասնավորապես, փլուզվել է ճանապարհի մի մասը։ Տարերային աղետների եւ արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ 13 մարդ է վիրավորվել Բարտին եւ Կարաբյուկ նահանգները միացնող ճանապարհին կամրջի փլուզման հետեւանքով: Ջրի տակ է հայտնվել 8 շրջան։ Նշվում է, որ իրականացվում է բնակիչների տարհանում։ https://www.youtube.com/watch?v=wB0gyRROJEY

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր