00:00:00

Լիբանանի խորհրդարանական ընտրություններում առաջադրված 4 հայ պատգամավորի թեկնածուներից 3-ն անցել են խորհրդարան

15:05, 07 մայիս 2018 Աշխարհ

Նախօրեին Լիբանանում անցկացված խորհրդարանական ընտրություններում առաջադրված 4 հայ պատգամավորի թեկնածուներից 3-ն անցել են խորհրդարան, այս մասին տեղեկացնում է Բեյրութի հայկական պարբերականներից «Ազդակ»-ը։ Բոլոր 4 թեկնածուներն առաջադրվել էին Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունից, նրանցից Հակոբ Բագրատունին, Ալեքսանդր Մաթոսյանն ու Հակոբ Թերզյանը կարողացել են ստանալ խորհրդարան անցնելու համար բավարար ձայներ։ Սերժ Չուխատարյանը չի անցել խորհրդարան։ Երեկոյան ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Հակոբ Բագրատունին շեշտել է, որ իրենց կուսակցությունը գոհ է արդյունքներից։ Աղբյուրը նշում է, որ ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ մթնոլորտում՝ բացառությամբ որոշ շրջանների, որտեղ գրանցվել են անվտանգության հետ կապված խախտումներ։ Նախքան քվեարկության ավարտը, քաղաքական որոշ ուժեր առաջարկել են ևս երկու ժամով երկարաձգել քվեարկությունը, ինչը, սակայն, հնարավոր չի եղել։ Ըստ «Ազդակի»-ի՝ ընտրական գործընթացի վրա էապես ազդել է ընտրակաշառքը կամ քաղաքական նպատակներով գումարների բաժանումը։ Նշենք, որ Լիբանանի խորհրդարանում առկա 128 պատգամավորական տեղի համար մրցել է ընտրություններում գրանցված 976 պատգամավորի թեկնածու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր