00:00:00

«Մեր ազգի մասին մի շարք անպատասխանատու եւ նվաստացուցիչ հայտարարություններ են արել»․ Ռուսաստանի հայերի միություն

13:13, 07 մայիս 2018 Աշխարհ

Ռուսաստանի հայերի միությունը խորապես վրդովված է 2018 թվականի ապրիլի 26-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հնչած Հայաստանի եւ հայերի դեմ անպատկառ ու ցինիկ հայտարարությունների կապակցությամբ: ՌՀՄ հայտարարության մեջ, մասնավորապես նշված է. «Նրանք, անցնելով լրագրողական եւ մարդկային էթիկայի, ինչպես նաեւ իրենց իրենց գործողությունների համար իրավական եւ քաղաքացիական պատասխանատվության բոլոր սահմանները, մեր ազգի մասին մի շարք անպատասխանատու եւ նվաստացուցիչ հայտարարություններ են արել՝ օգտագործելով անպարկեշտ բառապաշար, որը, ըստ սահմանման, եթերում պետք է չլինի: Ակնհայտ է, որ նման ճակատագրական պահին, երբ ոչ միայն Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերի, այլեւ ողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված է Հայաստանի վրա, որի ժողովուրդը ցույց տվեց իր հավատարմությունը խաղաղության եւ ժողովրդավարության սկզբունքներին, ռուսական ԶԼՄ-ներում նման անպատասխանատու եւ ծայրահեղական հաղորդումները, որոնք հաճախ լայն հանրության կողմից ընկալվում են որպես ռուսական պետության պաշտոնական դիրքորոշում, կարող են մեծ վնաս հասցնել հայ-ռուսական հարաբերություններին, ստեղծել թշնամանքի եւ անվստահության մթնոլորտ: Ռուսաստանի հայերի միությունը, որպես ամենախոշոր համառուսաստանյան հասարակական կազմակերպություն, որը Ռուսաստանում ներկայացնում եւ համախմբում է հայկական սփյուռքը, կհասնի վերոհիշյալ հաղորդման մեջ ներգրավված անձանց գործողությունների պատշաճ գնահատականին՝ ռուսական օրենսդրությանը ծայրահեղականության դեմ պայքարի տեսանկյունից այդ գործողությունների համապատասխանության առումով, որոնք հանգեցնում են բռնության եւ ազգամիջյան ատելության: Ռուսաստանի հայերի միության կողմից ՌԴ նախագահին, «Կոմսոմոլսկայա պրավդայի» գլխավոր տնօրենին եւ դատախազությանը հասցեագրված համապատասխան դիմումներն արդեն ուղարկվել են եւ այդ հարցում մենք նրանց կողմից ակնկալում ենք պատշաճ փոխըմբռնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր