00:00:00

Հեծանվաարշավորդը զոհվել է մինչեւ 400 կմ/ժ արագություն բացելու փորձի ժամանակ

03:06, 07 մայիս 2018 Աշխարհ

Ֆրանսիացի էքստրեմալ հեծանվաարշավորդ Ֆրանսուա Ժիսսին զոհվել է, երբ պատրաստվում էր արագության նոր համաշխարհային ռեկորդ սահմանել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Միջադեպը տեղի է ունեցել Մյունշուզ համայնքում՝ Ֆրանսիայի հյուսիս- արեւելքում։ Ժիսսին կորցրել է հեծանվի կառավարումը իր իսկ կոնստրուկցիայով պատրաստված ռեակտիվ հեծանվի փորձարկումների ժամանակ, որը պետք է բացեր ժամում մինչեւ 400 կմ արագություն։ Մոտ 300 կմ/ժ արագության ժամանակ ֆրանսիացին դուրս է թռչել մայրուղուց ու մահացել ստացած վնասվածքներից։ Ականատեսների խոսքով՝ ողբերգության պատճառը կարող էր դառնալ ճանապարհի վատ վիճակը։ Ֆրանսուա Ժիսսին հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ 2014-ին արագության ռեկորդ էր սահմանել՝ հեծանվով բացելով ժամում 333 կմ արագություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր