00:00:00

17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարները

23:53, 03 օգոստոս 2021 Քաղաքականություն

Տիկ-տոկ-ից և Ինստագրամից լսարանին հայտնի 17–ամյա Վիլենա Կարապետյանը ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է։ Վերջինս հայտնի է որպես «Չերրի»–ի Վահան, քանի որ համանուն ռեստորանային համալիրի սեփականատերն է։ Նա ԱԺ պատգամավոր է եղել 2012-2018 թթ․, ներկայացված է եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։
Վիլենան սովորում է ավագ դպրոցում, այս տարի ավարտեց 11-րդ դասարանն ու փոխադրվեց 12-րդ դասարան։  Այս օրերին նա ԱՄՆ–ում է և լուսանկարներ է հրապարակել Լաս Վեգասից։ Աղջկա լուսանկարները բավականին համարձակ են, ինքը՝ Վիլենան, համարում է, որ  շատ համարձակ նկարներ կամ տեսանյութեր չունի: «Լուսանկարներում և տեսանյութերում ուղղակի փորիս հատվածն է բաց, ինչը Հայաստանում նորմալ է ընկալվում, այս առումով քննադատություններ ընդհանրապես չեն լինում, բայց թեմայի մասին Տիկ-տոկում խոսել եմ: Ինձ շատ էին հարցնում՝ ինչպե՞ս չեմ քննադատվում, ես պատասխանել եմ՝ ճիշտ չէ, որ մարդու հագուստի համար քննադատեն իրեն: Այն հետևորդներս, ովքեր ճիշտ են ընդունել ասածս, մնացել են ու շարունակում են հետևել ինձ, ովքեր ոչ՝ ինձ այլևս չեն հետևում: Ծնողներս ադեկվատ են մտածում և դեմ չեն, որ նման լուսանկարներ տեղադրեմ»,- ավելի վաղ Tert.am Life–ի հետ զրույցում ասել էր նա: Վիլենան նշել էր, որ Տիկտոկով մեծ գումարներ է աշխատում։ «Տիկ-տոկը լուրջ հարթակ է գումար աշխատելու, հայտնիություն ձեռք բերելու և կարիերա կառուցելու համար: Հավելվածի միջոցով մեծ գումարներ եմ վաստակում, ծնողներիս համար նվերներ եմ գնում, բայց չեմ ուզում ասել, թե կոնկրետ որքան գումար եմ վաստակում: Կարողանում եմ ծախսերս ինքնուրույն հոգալ, բայց ծնողներս օգնում են: Այս տարիքում սեփական գումար վաստակելն ինքնավստահություն է տալիս, օգնում է դառնալ ինքնուրույն  մարդ, կախված չլինել ծնողներից»,- ասել էր նա ու նշել, որ փոքրուց ցանկացել է հայտնի դառնալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր