00:00:00

Իսրայելը պատրաստ է առաջինը հարվածել Իրանին

19:00, 06 մայիս 2018 Աշխարհ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր ասել է, որ Իսրայելը մտադիր է պայքարել իրանական սպառնալիքի դեմ վաղ փուլերում՝ չսպասելով, որ Իրանը մեծացնի իր ռազմական ուժը և առաջինը հարձակվի՝ գրում է 10minut.info-ն: «Մենք մտադիր ենք դիմակայելու իրանական ագրեսիային վաղ փուլերում, նույնիսկ եթե դա կարող է հանգեցնել հակամարտության,- ասել է վարչապետը: -Ավելի լավ է շուտ, քան ավելի ուշ: Ազգերը, որոնք ժամանակին չեն կամեցել պայքարել մահաբեր ագրեսիայի դեմ, հետագայում շատ ավելի մեծ գին են վճարել: Մենք չենք ցանկանում սրել իրավիճակը, բայց մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի »: Նեթանյահուն նշել է, որ Իրանը վերջին ամիսներին Սիրիային ժամանակակից զենք է մատակարարում մեր դեմ հարձակումների համար թե ռազմի դաշտում և թե ներքին ճակատում, այդ թվում` անօդաչու սարքեր, «երկիր-երկիր» դասի հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգ, որը սպառնում է ՌՕՈւ ինքնաթիռներին: Նեթանյահուն հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը նախատեսվում է չորեքշաբթի օրը, այն «մեծ նշանակություն ունի Սիրիայում տեղակայելու հարցով Իրանի ջանքերի լույսի ներքո»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր