00:00:00

ՌԴ ԱԳՆ-ն արդյունավետ է որակել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում Իրանի դերը

22:26, 06 մայիս 2018 Աշխարհ

Իրանն արդունավետ դերակատարում ունի միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, այդ թվում՝ Սիրիայում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ինչ վերաբերում է հակաահաբեկչությանը, ապա սիրիական ճգնաժամի օրինակով, որը մեծ մասամբ հրահրվել է գրոհայինների եւ ահաբեկիչների գործողություններով, որոնք, ցավոք, դրսից են հովանավորներ ունեցել…Իրանը Սիրիայում քաղաքական կարգավորման եւ հակաահաբեկչական արդյունավետ գործունեության որոնումներում կարող է եւ իսկապես արդյունավետ ու կարեւոր դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է նա իրանական IRNA գործակալության հետ հարցազրույցում: Անդրադառնալով միակողմանի կարգով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայնագիրը խզելուն, ինչի մասին հայտարարում է ԱՄՆ-ն, Զախարովան դա միջազգային իրավական հիմքերի համար սպառնալիք է որակել: «Այն միակողմանի հայտարարությունները, թե այս գործարքը կարող է խզվել այնպես, ինչպես լսում ենք ամերիկացիներից, իհարկե, առաջին հերթին սպառնալիք է ժամանակակից աշխարհի միջազգային իրավական հիմքերի համար, եւ իհարկե, միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը ոչ մի լրացուցիչ արժեք չի ավելացնի»,- հայտարարել է Զախարովան՝ եզրափակելով, որ սա տարածաշրջանին չի բերի ո՛չ խաղաղություն, ո՛չ հանդարտություն, Եվրոպայում չի բերի ավելի մեծ անվտանգություն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի հետ բանավեճերից հետո հայտարարել էր, որ մայիսի 12-ից ոչ ուշ կհայտարարի՝ արդյոք ԱՄՆ-ն մնում է իրանական միջուկային ծրագրի Համատեղ գոծողության համապարփակ ծրագրում, թե ոչ: «Իրանի հետ միջուկային համաձայնագրի քննարկման մասին» օրենքի (INARA) շրջանակում ԱՄՆ նախագահը պարտավոր է յուրաքանչյուր 90 օրը մեկ Իրանի դեմ պատժամիջոցները հանելու ռեժիմը երկարացնել կամ չերկարացնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր