00:00:00

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

02:08, 01 օգոստոս 2021 Քաղաքականություն

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների` 7-ից13 տարեկան 1600 երեխայի համար: Իրազելումն իրականացվել է պետության կողմից կազմակերպված 6 ճամբարում, որտեղ գտնվում են երեխաները: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:
Առողջապահության նախարարության աշխատակազմի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի», «Առողջապահության ազգային ինստիտուտի» մասնագետները, կամավորներ այցելել են երեխաներին, զրուցել առողջ սնվելու, ընդհանուր հիգիենայի, այդ թվում` ձեռքերի ճիշտ լվացման և բերանի խոռոչի հիգիենայի կանոնների, ինչպես նաև ծխախոտի երկրորդային ծխի վտանգների մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր