00:00:00

Թուրքիայում ընդդիմությունը նախընտրական դաշինք է կազմել

22:00, 06 մայիս 2018 Աշխարհ

Թուրքիայում չորս ընդդիմադիր կուսակցություններ խորհրդարանական ընտրություններից առաջ դաշինք են կազմել՝ գրում է facenwes.ua-ը: Դաշինքը կազմավորվել է միայն խորհրդարանական ընտրությունների համար, որ տեղի կունենա հունիսի 24-ին: Նույն օրը նախատեսված նախագահական ընտրությունների հետ դաշինքը առնչություն չունի: Ի հեճուկս միջկուսակացական ակտիվ բանակցությունների՝ դաշինքը չի կարողացել նախագահի մեկ միասնական թեկնածու առաջադրել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցությունը արդեն նախընտրական դաշինք է ստեղծել`«Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) հետ, որի առաջնորդ Դևլեթ Բախչելին մինչեւ 2016թ. հուլիսին երկրում հեղաշրջման փորձ կատարելը Էրդողանի կոշտ քննադատը և հակառակորդն էր: Այդ երկու կուսակցությունները 2018թ. մարտին օրենսդրական փոփոխություններ կատարեցին, որպեսզի իրենց դաշինքը հնարավո դառնա: Նոր օրենքի համաձայն՝ քվեարկության ձայների 10 տոկոսի խոչընդոտը պետք է հաղթահարվի ոչ թե յուրաքանչյուր կուսակցության կողմից, այլ դաշինքի, ինչը փոքր կուսակցություններին  լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում: Փորձագետները, հղում անելով AFP գործակալությանը, ենթադրում են, որ ԱԶԿ-ի և MHP- ի դաշինքը կապահովի Էրդողանի հաղթանակը առաջին փուլում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր