00:00:00

Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին

16:00, 31 հուլիս 2021

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում: Այցի նպատակը մարզային դատարանների աշխատակիցների խնդիրներին, շենքային պայմաններին առնչվող հարցերին տեղում ծանոթանալը և դատարանների նորանշանակ նախագահներին ներկայացնելն էր: Գագիկ Ջհանգիրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նաև կարգադրիչների ծառայության նորանշանակ պետ Սուրեն Բաղդասարյանին: Հանդիպումների ընթացում ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը խոսել է առաջիկա անելիքների մասին, որոնք վերաբերում էին ինչպես դատարանների կառուցմանը, վերանորոգմանը, այնպես էլ դատարանների աշխատակիցների՝ քաղաքացիական ծառայությունից դատական ծառայությանը անցնելուն, սոցիալական երաշխիքների ապահովմանը և մի շարք այլ հարցերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր