00:00:00

Խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ մուտքը ԼՂ

17:52, 31 հուլիս 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները մեկ շաբաթում ապահովել են Լաչինի միջանցքի երկայնքով Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգությունը: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի և Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության անվտանգության ապահովման, սննդամթերքի և տարատեսակ ապրանքների փոխադրման խնդիրներ: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Блокпост» կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր