00:00:00

Անգելա Մերկելը կարող է դառնալ Եվրոպական հանձնաժողովի նախագահը

20:00, 06 մայիս 2018 Աշխարհ

Գերմանացիները կարող են ամրապնդել իրենց ազդեցությունը Բրյուսելում: Այդ մասին գրում է Gazeta Polska Codziennie լրատվականը՝ մեջբերելով Եվրոպական պառլամենտի նախկին փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկու խոսքերը: Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկը Անգելա Մերկելն է: Արդեն 3 տարի շարունակ խոսվում է այն մասին, որ Բեռլինը ցանկանում է զբաղեցնել գլխավոր պաշտոնները Բրյուսելում, որպեսզի այդ ձևով ֆորմալ արձանագրում հաղորդի ԵՄ կառույցներում իր բավականին մեծ ազդեցությանը: Թերթը նշում է, որ ԵՀ-ի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի 5-ամյա պաշտոնավորման ժամկետը ավարտվում է հաջորդ տարի, սակայն Յունկերը չի ցանկանում շարունակել աշխատել այդ պաշտոնում, քանի որ «Brexit» ծրագիրը համարում է իր անձնական անհաջողությունը: Այդ իսկ պատճառով մի քանի եվրոպական քաղաքական գործիչներ են հայտնվել, որոնք հավակնում են զբաղեցնել Յունկերի պաշտոնը: Հարցազրույցներից մեկում Ժան Կլոդ Յունկերն ասել է, որ ինքը դեմ չէր լինի, եթե հենց Մերկելը փոխարիներ իրեն Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Եթե դա տեղի ունենա, ապա վերջին 50 տարիների ընթացքում առաջին անգամ Գերմանիայի ներկայացուցիչը կզբաղեցնի այդ պաշտոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր