00:00:00

Ճապոնիայում կրկին գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու օրական առավելագույն ցուցանիշը

21:45, 30 հուլիս 2021

Ճապոնիայում, որտեղ ընթանում են ամառային Օլիմպիական խաղերը, իշխանությունները հայտնաբերել են վերջին մեկ օրվա ընթացքում նոր կորոնավիրուսով վարակվելու 10 743 դեպք, ինչը դարձել է այց ցուցանշի առավելագույնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NHK-ին: Նախորդ հակառեկորդները հաստատվել էին հինգշաբթի(10 699) եւ չորեքշաբթի (9 576): Ուրբաթ ծանր ընթացքով վարակվածների թիվը հասել է 626-ի, մեկ օրում այդ ցուցանիշը մեծացել է 87-ով: Համավարակի ամբողջ ընթացքում երկրնում վարակվել է ավելի քան 914 հազար մարդ, մահացել՝ 15,1 վարակված: Ավելի վաղ վարակվածության օրական առավելագույն ցուցանիշները հայտնաբերվել են նաեւ Տոկիոյում: Երեքշաբթի Ճապոնիայի մայրաքաղաքում հաստատվել է ռեկորդային 2 848 դեպք, չորեքշաբթի՝ 3 177, հինգշաբթի՝ 3 865 դեպք: Ուրբաթ հաղորդվել է 3 300 վարակվածի մասին: Ճապոնիայի կառավարությունը բացատրում է համաճարակաբանական իրավիճակի վատացումը դելտա շտամի տարածմամբ: Միեւնույն ժամանակ իշխանությունները մատնանշում են երիտասարդության գերակշիռ մասը վարակակիրների շրջանում՝ կապելով դա տարեց բնակչության հետ ակտիվ պատվաստումների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր