00:00:00

ՌԴ-ում շուրջ 1600 մարդ է ձերբակալվել ընդդիմության ցույցերի ժամանակ

14:31, 06 մայիս 2018 Աշխարհ

Ռուսաստանի մի շարք քաղաքներում անցկացվող «Նա մեզ համար ցար չէ» կարգախոսով բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 1600 մարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է Meduza գործակալությունը՝ մեջբերելով ОВД-Инфо անկախ ռուսական իրավապաշտպան լրատվական նախագծի տվյալները: Մայիսի 5-ին մեկնարկել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների զանգվածային ցույցերը տարբեր քաղաքներում՝ Պերմում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վլադիվոստոկում, Կալինինգրադում, Կրասնոդարում: Ցուցարարները խոստացել են երթերով ու բողոքի ակցիաներով վերադառնալ մայիսի 7-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր