00:00:00

Ադրբեջանը սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ. հայկական կողմից տուժածներ չկան

13:15, 30 հուլիս 2021

Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր