00:00:00

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները պայմաավորվել են․ հայտնի է ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի անունը

13:01, 30 հուլիս 2021

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները արդեն եկել են համաձայնության, թե ով է լինելու ԱԺ փոխնախագահը ընդդիմության կողմից: Այս մասին TV5-ին տված հարցազրույցում նշել է  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված Իշխան Սաղաթելյանը: «Մենք «Պատիվ ունեմ» դաշինքի հետ ունենք արդեն վերջնական պայմանավորվածություն եւ ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան մեկ միասնական թեկնածուով: Անուն չեմ ասում, երկուշաբթի կհրապարակենք»,-ասել էր նա: Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ երկու դաշինքների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումը բավականին երկար է տևել։ Չնայած վերջնական որոշում դեռ չկա, ինչպես հայտարարել է Իշխան Սաղաթելյանը, բայց այս պահի դրությամբ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների՝ ԱԺ փոխնախագահի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է։ Ընդ որում «Պատիվ ունեմ» դաշինքը պաշտպանելու է նրա թեկնածությունը, բայց փոխարենը ստանալու է ևս մեկ հանձնաժողովի նախագահի պաշտոն։ Ինչպես հայտնի է Դոնթի բանաձևով երկու հանձնաժողով հասնելու է «Հայաստան» դաշինքին, մեկը՝ «Պատիվ ունեմ»-ին։ Հիմա, երբ Արթուր Վանեցյանի ղեկավարած խմբակցությունը որոշել է աջակցել «Հայաստան» դաշինքի փոխնախագահի թեկնածությունը, չի բացառվում փոխադարձ համաձայնությամբ երկու հանձնաժողովներից  մեկը տրվի «Պատիվ ունեմ»-ին։ Մենք տեղեկացանք, որ այս հարցերի շուրջ քննարկումները առաջիկա օրերին կշարունակվեն և կողմերը վերջնական որոշում կկայացնեն երկուշաբթի՝ 8-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր