00:00:00

Եթե իմանանք՝ վաղը փողոց հանենք 10 հազար մարդ եւ թշնամին կդադարի կրակել, հենց առավոտյան կհանենք. Սաղաթելյան

11:21, 30 հուլիս 2021

Վերջին խորհրդարանական ընտրությունները չլուծեցին ճգնաժամը, որովհետեւ վերարտադրվեց այսօրվա իշխանությունը: Այս մասին TV5-ին տված հարցազրույցում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Ներքաղաքական ճգնաժամը եւս հաղթահարված չէ, որովհետեւ խնդիրները լուծված չեն: Այս իշխանությունը վերարտադրվել է համատարած խախտումների պարագայում եւ ճգնաժամը չի կարող հաղթագհարվել, քանի դեռ մեր երկրի առեջււ կանգնած մարտահրավերները լուծված չեն: Չես կարող պետական պարտքն ավելացնելով աշխատավարձ տաս եւ հպարտանաս տնտեսության առաջընթացով: 42 տոկոսով այս իշխանությունը պետական կարտքն ավելացրել է: Ճգնաժամը խորանալու է»,-ասաց նա: Նա ընդգծեց, որ սխալ է մտածել, որ ԱԺ անցնելով իրենք կաշկանդում են ունենալու իրենց պայքարի մեջ. «Ընդհակառակը, մենք հիմա պայքարը տեղափոխում ենք նաեւ խորհրդարան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր