00:00:00

Առողջապահության նախարարությունը դեմ է արտահայտվել վիրավոր զինվորների համար էկզոսկելետոն աջակցող միջոցի ձեռքբերման նախագծին

15:49, 29 հուլիս 2021

Այսօր կառավարության նիստում քննարկվել և ընդունվել է վիրավոր զինվորների համար էկզոսկելետոն աջակցող միջոցի ձեռքբերման նախագիծը։ Ուշագրավն այն է, որ մասնագիտությամբ իրավաբան, բայց Առողջապահության նախարարի աթոռին նստած Անահիտ Ավանեսյանը դեմ է արտահայտվել նախագծին։ Այն գործադիրի հաստատմանն էր ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Կառավարության նիստում քննարկման ընթացքում միակ դեմ արտահայտվողը եղել է Առողջապահության նախարարությունը, սակայն կառավորությունը չի ընդունել առողջապահության նախարարության դիտարկումը և վիրավոր զինվորները կունենան լավագույն էկզոսկիլետոնը։ Ի դեպ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց վերականգնողական միջամտություն տրամադրելիս էկզոսկելետոնների անհրաժեշտությունը շատ մեծ է և բավականին լավ արդյունք են ապահովում անձի շարժունակության վերականգնման գործընթացում: Այդ սարքը նյարդաբանական և նեյրոդեգեներատիվ հիվանդություններից հետո ստորին վերջույթների մարզման համար նախատեսված թերապևտիկ սարք է, որը շարժունակության խանգարումներ ունեցող անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն քայլել։ Հարմարեցվող է, նախատեսված է ինչպես կլինիկական այնպես էլ անհատական օգտագործման համար: Իսկ օրինակ առողջապահության նախարարության հիմնավորումը  հետևյալն է․ «Առողջապահության նախարարությունը գտնում է, որ էկզոսկելետոն աջակցող միջոցի կիրառումը վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման իրականացման ժամանակ անարդյունավետ է, հետևաբար նպատակահարմար չէ վերջինիս ձեռքբերումը»։ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած կառույցից իհարկե  չեն մանրամասնել, թե ինչ ասել է «անարդյունավետ», եթե հաշվի առնենք, որ համաշխարհային բժշկության մեջ այն կիրառվող մեթոդ է։ Չնայած զարմանալի չէ, ի վերջո Ավանեսյանը բժշկության հետ աղերս չունի։ Հակառակ դեպքում զինվորների աճյուններն ու մասունքներն անմխիթար վիճակում չէր պահի, կամ գոնե այդ խայտառակությունից հետո տիկին նախարարը հրաժարական կներկայացներ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր