00:00:00

Ինչու է փակ Կութ գյուղի մուտքը, ինչ իրավիճակ է Գեղարքունիքում

16:48, 29 հուլիս 2021

Փոխհրաձգություն տեղի է ունեցել գիշերը ու լուսադեմին: Կառավարության նիստի ավարտից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Դա տեղի է ունեցել այն դիրքի ուղղությամբ, որտեղ երեկ թեժ մարտեր էին ընթացել, մեկ վիրավոր ունենք, ուսի շրջանում է վիրավորումը, վիրահատել են, ամեն ինչ նորմալ է», - ասաց Սանոսյանը։ Ըստ նրա՝ այդ հատվածում ռուս խաղաղապահներ չկան։ Սանոսյանն ասաց, թե ռուսական կողմի հետ բանակցություններից մանրամասներ չի կարող հայտնել, բայց կարող է ասել, որ որոշակի պրոցես եղել է ու կա։ «Թե հիմա ինչ փուլում են, չեմ կարող ասել», - նշեց Սանոսյանը։ Հարցին, թե ինչո՞ւ է փակ Կութ գյուղի մուտքը, Գեղարքունիքի մարզպետն ասաց, թե դա պայմանավորված է անվտանգության նկատառումներով։ «Կութի հարակից տարածքում հակառակորդի կողմից դեռ մայիսի 13-14-ից կա որոշակի առաջխաղացում, որոշում է կայացվել, որ այդպես վարվենք», - ասաց նա։ Գնել Սանոսյանի խոսքով՝ Սոթքի հանքի աշխատակիցներն ու տեխնիկայի որոշ մաս դուրս է բերվել ու հանքն այս պահին չի աշխատում։ Նա ասաց, թե բանակը հակառակորդին շատ արժանի պատասխան է տվել ու բնագծի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր